Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Պոդագրա.թագավորների հիվանդություն
Անցյալում թագավորների հիվանդությամբ` պոդագրայով տառապում էին միայն հարուստ մարդիկ: Եվ մինչ այսօր զարմանալի օրինաչափություն է նկատվում. ինչքան բարձր են մարդկանց նյութական եկամուտները, այնքան հաճախ է այս հիվանդությունը նրանց մոտ հանդիպում:
Հայտնի է, որ ծանր նյութական պայմաններում, պատերազմների ժամանակ պոդագրայի հիվանդացության դեպքեր գործնականում չեն հայտնաբերվում: Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ ոտքերի պոդագրայով 20 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Առաջին անգամ հիվանդացածների տարիքը 40-50 տարեկանն է: Երեխաները պոդագրայով շատ հազվադեպ են հիվանդանում և, որպես կանոն, այստեղ իր դերն ունի ժառանգականությունը:
Հիպոկրատն առաջին անգամ նկարագրելով այս հիվանդությունը, այն անվանել է «թակարդ ոտնաթաթի համար» («ago»-թակարդ,«podos-ոտնաթաթ»): Մեծ բժշկապետը համոզված էր, որ ոտքերի պոդագրայի պատճառը որկրամոլությունն ու ալկոհոլի չարահաշումն է: Եվ միայն XIX դարում բժշկությունն ապացուցեց հիվանդության կապն արյան մեջ միզաթթվի բարձր պարունակության հետ: Միզաթթուն առաջանում է սպիտակուցների ճեղքման գործընթացի արդյունքում, այն արտաքնապես իրենից ներկայացնում է հեղուկի մեջ դժվար լուծվող սպիտակ փոշի: Երբ միզաթթուն նորմայից բարձր է լինում, այն կուտակվում է հոդերում, վերածվելով նատրիումի մոնոուրատի: Պոդագրայի նոպան էլ, ըստ էության, հյուսվածքներում մոնոուրատի կուտակման գործընթացի արդյունք է: Պոդագրայի սրացումը սովորաբար սկսվում է անսպասելի, գիշերը, հաճախ առատ ու բազմազան ճաշկերույթից հետո, հատկապես մսեղենի և ալկոհոլի ընդունումից: Ցավը շեշտակի արագանում է, հոդն սկսում է այտուցվել, կարմրել, տաքանալ: Մարդը ցավից չի կարողանում իր տեղը գտնել, ամենաչնչին հպումն անգամ, օրինակ անկողնային սպիտակեղենի (այսպես կոչված «սավանի ախտանիշ»), սարսափելի ցավ է պատճառում: Երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դողում է: Նոպան կարող է ընդգրկել նաև այլ հոդերը և, այդ դեպքում, մի քանի ժամ տևած տառապանքներից հետո հիվանդն արդեն չի կարողանում շարժվել: Նման նոպաները հիվանդության սկզբում կարող են դադարել 1-2 օրից հետո, սակայն պոդագրան նահանջում է միայն ժամանակավորապես, որոշ ժամանակ անց այն նորից է վերադառնում: Հիվանդության քրոնիկական ձևն ախտահարում է ամբողջ օրգանիզմը:
Տոֆուսները պոդագրայի դեպքում
Տոֆուսների առաջացումը պոդագրայի տեսանելի նշաններից մեկն են: Տոֆուսները ենթամաշկային բջջանյութի մեջ ուրատային բյուրեղիկների կուտակմամբ պոդագրիկ հանգույցներ են: Դրանք առաջանում են ձեռքերի վրա` նախադաստակի և արմունկի հոդերում, նախաբազուկներում, ոտքերի վրա` ոտնաթաթերի հոդերից մի քիչ վերև, ծնկների և ազդրերի շարժուն մակերեսներին, ճակատի վրա` ականջի հատվածում, որոշ ներքին օրգանների վրա` սրտում, երիկամներում, հոդերում և սրտապարկում:
Պացիենտների բուժումը հարկ է անցկացնել ոչ միայն նոպաների ժամանակ, այլ, կարևոր է, հատկապես, նոպաների միջև ընկած հարաբերական հանգստի ժամանակահատվածում, նույնիսկ, եթե հիվանդն իրեն լավ է զգում, քանի որ հյուսվածքներում այդ ընթացքում ամեն օր կազմավորվում են միկրոտոֆուսներ:
Հիվանդությունն ունի նաև ավելի լուրջ հետևանքներ` սրտի, երիկամների և այլ օրգանների ախտահարումներ: Օրինակ, քրոնիկական երիկամային անբավարարությունը կարող է մահվան հանգեցնել: Նման դեպքեր հանդիպում են պոդագրայի ուշացած ախտորոշման ժամանակ:
Սնվելու կանոնները
Հիվանդության բուժումը պետք է միայն համալիր լինի: Պոդագրայի դեպքում սննդակարգն առաջին տեղում է, որը բացառում է այն մթերքները, որոնց ճեղքումից էլ առաջանում է միզաթթվի ավելորդ քանակություն: Դրանք են` ձկնեղենը, ձկան խավիարը, միսը, լոբին, ոլոռը, գարեջուրը և այլն: Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքների չարաշահումից: Խորհուրդ է տրվում շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմից ուրատների դուրս բերման գործընթացը լավանա:
Հարկ է կարգավորել նաև մարմնի քաշը, սակայն միայն բժշկի հսկողության ներքո, քանի որ արագ նիհարելը կարող է հանգեցնել միզաթթվի ուժեղացած արտադրման և, որպես հետևանք, պոդգրիկ կրիզի: Ներկայումս պոդագրայի բուժման համար անհրաժեշտ բազմաթիվ դեղպատրաստուկներ կան, որոնք էլ կնշանակի բժիշկը:
06.11.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ